Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է «Հայաստան հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը: ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գուժում է, որ ադրբեջանցիները «գալիս են, որպեսզի մնացածիս մորթեն և ցեղասպանությունը ավարտին հասցնեն»:
Տեղեկատվա-քարոզչական և քաղաքական հետևանքները կարելի է հասկանալ, ընտրությունները մոտ են, պատգամավորական մեկ մանդատի գինը՝ չափազանց բարձր:
Խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը Բաքվում «մշակվել և ներդրվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո»: «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը գաղտնագրված է Ադրբեջանի գործող սահմանադրությամբ:
Այո, 1995 թվականին ընդունված սահմանադրության հիմքը կազմում է 1991թ. հոկտեմբերի 18-ի «Պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընդունած սահմանադրական ակտը, որտեղ սևով սպիտակին գրված է, որ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանն «օկուպացրել է Ադրբեջանը»:
Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի ենթակայությունից «հավիտյան հավիտենից» Ռուսաստանի տիրապետությանն են անցել Երևանի և Նախիջևանի խանությունները: Հետևաբար, Ադրբեջանի սահմանադրության իմաստով՝ Երևանի և Նախիջևանի խանությունների տարածքն «Ադրբեջան է»:
Թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները Բաքվի այս սահմանադրական ագրեսիային ուշադրություն չեն դարձել՝ իսկական խնդիր է: Եվ բոլորիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի հայ ադրբեջանական համաձայնագիրը վերջնական ստորագրվի, ուժի մեջ մտնի և դառնա երկու երկրների իրավական համակարգի անբաժանելի մասը:
Դրանից հետո ինչպե՞ս է Իլհամ Ալիևը կարգավորելու պայմանագրի և իր երկրի սահմանադրության հակասությունը՝ մեր խնդիրը չէ: Բայց մեր պարտքն է վերջ տալ «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությանը:
Բաց մի թողեք
Միացյալ Նահանգները կշարունակի՞ գլխավորել եվրաատլանտյան աշխարհը, թե …
ՇՀԿ գագաթաժողովի «կողասրահներում» ի՞նչ աջակցության կամ «դիմադրության» է արժանացել «Թրամփի կամուրջ» նախագիծը
Դոդիկը Բոսնիա-Հերցեգովինան ԵՄ կհասցնի, թե կդառնա՝ Պուտինի հրձիգը