Անհայտ անձինք Սոպոտե քաղաքում առեւանգել են Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի կնոջը՝ Մալգոժատե Տուսկին պատկանող Lexus ավտոմեքենան։
Տրանսպորտային միջոցը եղել է տիկին Տուսկի մասնավոր սեփականությունը։ Այս մասին տեղեկանում ենք լեհական մամուլում տեղ գտած հրապարակումներից։
Լեհական Ոստիկանության գլխավոր վարչությունից էլ մանրամասնել են, որ մեքենայի առեւանգման մասին ահազանգը ստացվել է Գդանսկի շրջանի ոստիկանության բաժանմունքում եւ իրավապահներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ։
Gazeta Wyborcza-ն էլ մանրամասնում է, որ Սոպոտեում գտնվում է Տուսկերի ընտանեկան տունը, որը գտնվել է հատուկ պահպանության ներքո։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։


Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը