19/11/2025

Հույս ունենք շարունակել երկխոսությունը հայկական կողմի հետ. Զախարովան խոսել է «Թրամփի ուղու» մասին

Վերջնական պատկերացում «Թրամփի ուղու» աշխատանքի մասին կարող ենք կազմել միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո, իսկ դա դեռ տեղի չի ունեցել։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Հարավային Կովկասի գործերում ոչ տարածաշրջանային խաղացողների մասնակցությունը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, պետք է ուղղորդված լինի առաջին հերթին տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերով։

«Անհրաժեշտ է նաև հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ։ Հայաստանը ԵՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն տարածքում, որտեղով մոտավոր անցնելու է նշված երթուղին:

Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք են բերվել բազմաթիվ կարևոր համաձայնություններ։ Դրանք այսօր էլ արդիական են մնում։

Հետևաբար, մենք հույս ունենք շարունակել արդյունավետ երկխոսությունը հայկական կողմի հետ այս թեմայով»,- եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։