16/09/2025

ՆԳՆ-ն գործարկում է նոր հարթակ՝ «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիք

Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ կիբեռանվտանգության համար գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը:

«Հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։

Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։

Էջը կառավարվում է ՆԳՆ քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիքին հնարավոր է միանալ այստեղ: