Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ կիբեռանվտանգության համար գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը:
«Հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։
Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։
Էջը կառավարվում է ՆԳՆ քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ալիքին հնարավոր է միանալ այստեղ:

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ