Սեպտեմբերի 18-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվում է Քննչական կոմիտեի նախկիկ նախագահ, նախկին պատգամավոր և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը։
Նիստը նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։
Դատարանում որպես վկա ներկայացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նախագահող դատավորի հարցին՝ ինչպիսի հարաբերություններ ունի նա Հովսեփյանի հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ մարդկային և ջերմ, ընկերական բնույթի։
Հանրային մեղադրողը հետաքրքրվեց Հովսեփյանի որդուց, բայց Ծառուկյանը պատասխանեց, որ չի ճանաչում։
Եվս մեկ հարց ուղղվեց այն դրվագի վերաբերյալ, երբ Հովսեփյանի որդին և Արշավիր Սարգսյանը միասին այցելել են Ծառուկյանին, իսկ ըստ Սարգսյանի՝ Ծառուկյանը կոպիտ է արտահայտվել և դուրս է հանել նրանց աշխատասենյակից։
«Դատարկ-դատարկ խոսացած լինի, գուցե, բայց ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Եթե եկել է իմ մոտ, ինձ ինչ պիտի ասած լինի, կամ Արշավիրն ո՞վ է, որ ինձ բան ասեր»,- նշել է նա:







Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնին՝ հայերեն թարգմանությամբ․ Տեսանյութ
Վաղը՝ հայության պարտության օրը, Փաշինյանը հերթական ծես է կազմակերպել
Ողբերգական վթար Երևան-Մեղրի ճանապարհին, 1 մարդ մաhացել է. Լուսանկար