Իրավապահ մարմինները Ֆրանսիայում ձերբակալել են 181 ցուցարարի՝ կառավարության կողմից սոցիալական ծախսերի կրճատման ծրագրերի դեմ իրականացվող բողոքի ակցիաների ժամանակ։
Այս մասին հայտնել է Le Parisien թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությանը։
Փարիզում, թարմացված տվյալների համաձայն, վերջին ժամերին ձերբակալվել է 31 ցուցարար։ Վիրավորվել է 22 մարդ, այդ թվում՝ 11 ոստիկան և մեկ լրագրող։ Երկրով մեկ տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 700 բողոքի ակցիա։
Ավելի վաղ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ցույցերին մասնակցել է ավելի քան 500,000 մարդ, սակայն ֆրանսիական առաջատար արհմիութենական կազմակերպության՝ Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի (CGT) տվյալներով՝ փողոց է դուրս եկել ավելի քան 1 միլիոն մարդ։
Փարիզում և այլ քաղաքներում, այդ թվում՝ Նանտում, Ռենում, Լիոնում և Մարսելում, ցույցերը վերածվել են անկարգությունների. արմատական ցուցարարները ջարդել են խանութներ և բանկերի մասնաճյուղեր։
Ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարներին և օգտագործել արցունքաբեր գազ։ Կարգուկանոնը պահպանելու համար Ներքին գործերի նախարարությունը տեղակայել է ավելի քան 80,000 ոստիկան և ժանդարմերիա, ինչպես նաև զրահապատ մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր։
Բաց մի թողեք
Զելենսկու ծննդավայրում սպանել են նախագահին
Ռոք խմբի նկատմամբ սանկցիաներ են կիրառվել
Ինչ մականուն է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը․ Հարիս