28/09/2025

Ընտրապայքարը կողմերի և դեմերի միջև կլինի, կլինեն նաև անհատական և սեփական շահի համար քվեարկողներ. Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը սպասվող ընտրություններից առաջ կանխատեսումներ է արել:

«Մեր հանրությունը ապագա իշխանությունից երկու ակնկալիք ունի՝ առաջին՝ անվտանգություն, երկրորդ՝ լավ վճարվող աշխատատեղեր։

ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը, իմ համոզմամբ, ներդրումների՝ հետևաբար զարգացման, և մարտունակ բանակ կազմավորելու իրատեսական հնարավորություն է ստեղծում:

2026-ի ընտրություններին մասնակցող քաղաքական թիմերը պետք է պատասխանեն հարցին՝ կո՞ղմ են, թե՞ դեմ Վաշինգտոնյան փաստաթղթերին։ Այս հարցին պարտադրված են լինելու պատասխանել բոլորը և եթե դեմ են, պարտավոր են ներկայացնել, թե ինչպես և որտեղից են ներդրումներ բերելու, սպառազինություն գնելու և անվտանգություն ապահովելու։

Գաղափարական առումով ընտրապայքարը կողմերի և դեմերի միջև է լինելու։ Իհարկե, կլինեն նաև անհատական և սեփական շահի նկատառումներով քվեարկողներ։

Համոզված եմ, որ այդ փուլը ՀՀ քաղաքացին անցել է, և այդ տեսակը որոշիչ չի դառնալու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա: