Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․
«Նիկոլը, թվաբանությունը, թուրք/ադրբեջանական նուրբ զգացմունքները ու բռնատիրության ոգին․․․
Դեռ 3 տարի առաջ, երբ Փաշինյանը սկսեց խոսել «հայրենասիրության սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ես ԱԺ-ում, կարծեմ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի քննարկման ժամանակ, իրեն ուղիղ ասացի, որ իր հայտարարությամբ ինքը նոր՝ 4-րդ հանրապետություն է ստեղծում՝ կործանելով Հայաստանի 3-րդ Հանրապետությունը՝ պետություն, որը ստեղծվել էր արցախյան շարժման արդյունքում, որի գաղափարախոսությունն արտացոլված է Անկախության Հռչակագրում։ Ավելին, պնդեցի, որ եթե նման միտք ուներ, դա պետք է լիներ ՔՊ նախընտրական ծրագրի հիմքը, մինչդեռ իրենք խոստացել են ոչ թե նոր սոցիալ-հոգեբանական մոդել, այլ Շուշիի ու Հադրութի դե-օկուպացիա ու Արցախի հակամարտության կարգավորում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա։ Պատասխան չունենալով, ինքը պատասխանեց թե թվաբանությունն իրեն չի հետաքրքրում և շարունակեց խոսել նոր «մոդելի» մասին։
Այսօր նա վերադարձավ թվաբանությանը և հայտարարեց, որ բարով խերով կործանել է բազում նահատակների արյան գնով, ժողովրդական պոռթկման արդյունքում և պայքարի հրաբուխից ժայթքած մեր միասնական Հայաստան-Արցախ հայրենիքը․․․․ Մեր հայրենիքի փլատակների վրա նա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, թուրք-ադրբեջանական վասսալ մի վարչական միավոր, որտեղ ամեն բառ ասելիս պետք է զգույշ լինեն, որ հանկարծ «հարևանների» նուրբ զգացմունքները չվիրավորվեն։ Եվ այդ նոր կազմավորման գլխին կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը․․․
Հ․Գ․ Ով այսօր դիտել է ճաճանչափայլի ելույթը և դահլիճի արձագանքը, վստահաբար նկատել է ֆյուրերի, դուչեի ու Կիմ Իր Սենի դինաստիայի ներկայացուցիչների ելույթների «գեղարվեստական կողմերի» նմանությունը»։

Բաց մի թողեք
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ
Հայ քաղբանտարկյալների հարցով Ալիև – Վենս երկխոսություն չի ստացվել