Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Բաղրամյան-Շենիկ ճանապարհին գտնվող չգործող քարհանքի տարածքում։
Նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պայթուցիչով 3 նռնակ, տարբեր տրամաչափի 190 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտատուփ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Բաց մի թողեք
13 անշարժ գույք, դրամական միջոցներ. Այնթափի նախկին համայնքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել. Լուսանկար
Փարաքարի համայնքապետի uպանության գործով ձերբակալված կա․ պաշտոնական
Գողության հնարամիտ դեպք՝ Երևանում․ ՌԴ քաղաքացին գրկախառնվել է Արթուրի հետ, վերջինս էլ նրանից գողացել է 1000 եվրո