Գիշերը արյունալի միջադեպ է տեղի ունեցել Մերձավանում, որի հետևանքով սպանվել է Փարաքար խոշորացված համայնքի ընդդիմադիր ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը:
Սպանության պահին Գրիգորյանի հետ է եղել նրա ընկերը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել:
ՆԳՆ-ից հայտնել էին նաև մեկ վիրավորի մասին: Նա Վոլոդյա Գրիգորյանի մանկության ընկերն է՝ Արծրունը, ով ծանր վիրավորում է ստացել և այժմ հիվանդանոցում է:
Մեր աղբյուրը նշեց, որ Արծրունի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Մեզ նաև ասացին, որ դիմակավորված անձին դեռ չեն հայտնաբերել, տարածքից բոլոր տեսաձայնագրությունները առգրավվել են:
Հիշեցնենք, Փարաքարում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ փետրվարի 5-ին, սպանություն էր տեղի ունեցել Մերձավանում. վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ հարձակում էր տեղի ունեցել, սպանվել էր Ախտոյանների հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, նրա ընկերներից մեկը վիրավորում ստացել:
Քրգործի շրջանակում կալանավորվել էր Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
Բաց մի թողեք
Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ. Լուսանկար
Մերձավանում տեղի ունեցած uպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ․ նոր մանրամասներ. Լուսանկարներ
Մայրը հայտնել է, որ 14-ամյա տղային տարել են ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ գողությունում մասնակցություն խոստովանի