26/09/2025

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլատրում է մահապատժի կիրառումը Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը թույլատրում է մահապատժի կիրառումը Վաշինգտոնում։

Այս միջոցառումը կիրառվել է Կոլումբիայի շրջանում, որը ԱՄՆ–ի նահանգ չէ։ Մայրաքաղաքը պաշտոնապես կառավարվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրամանագրի ստորագրման արարողությունից հետո հայտարարել է, որ ուզում է` մահապատիժը թույլատրվի ամբողջ երկրում։

«Մենք դրա համար պայքարում ենք ոչ միայն Վաշինգտոնում, այլև ամբողջ երկրում», – լրագրողներին ասել է Բոնդին։

Ի դեպ` 1973 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում մահապատժի դատապարտված 200 մարդ արդարացվել է, և արդարացվածներից 108-ը սևամորթներ են եղել։