26/09/2025

Ինչ մականուն է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը․ Հարիս

Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, պարզվում է ունեցել է մականուն, որով նրան կոչել են կուսակիցները։ Դա նրան նյարդայնացրել է այն աստիճան, որ նույնիսկ մի առիթով արտասվել է։

Այս մասին իր «107 օր» հուշագրությունում գրել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը։

Հայտնի գրող Ջերալդինա Բրուքսի հետ համահեղինակությամբ գրված գրքում նշվում է, որ Մերկելը 2021 թվականին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ խոստովանել է, որ եղել է ժամանակ, երբ կուսակիցներն իրեն մի տգեղ թռչունի անունով են կոչել՝ որպես իր մականուն։ Մերկելը նաեւ ասել է, որ սկզբում դա շատ ցավոտ է եղել իր համար եւ նույնիսկ արտասվել է այդ պատճառով։

Ինչ մականուն է ունեցել Անգելա Մերկելը․ պատմում է Քամալա Հարիսը