Երբ հետեւում ես այս իշխանության քայլերին, ապա ընդդիմադիր դաշտում կատարվող իրադարձություններին, սկսում ես հասկանալ, թե ինչու է մեր երկիրն այս վիճակում:
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանության մեջ տիրող ոչ պրոֆեսիոնալիզմը, նեղմտությունը, արկածախնդրությունը, անսկզբունքայնությունը քիչ տարբերությամբ տիրում է նաեւ ընդդիմության մեջ: Կողքից իրադարձություններին հետեւող մարդու աչքերով փորձեմ նկարագրել, թե ինչ էր կատարվում վերջին ամիսներին ընդդիմադիր դաշտում:
Երրորդ նախագահի թիմն ամիսներ առաջ մի կոնցեպտ առաջարկեց, որով կարծում էին, թե հնարավոր է հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Չենք քննարկում կոնցեպտի լավ կամ վատ լինելը: Բայց քանի որ ընդդիմադիր դաշտում եւ հատկապես նախկին երկու նախագահների ճամբարներում անառողջ հարաբերություններ են, խանդի, իրար խորտակելու, մեղքն իրար վրա բարդելու մթնոլորտ, ի սկզբանե կոնցեպտը նորմալ չընդունվեց:
Երկրորդ նախագահի թիմն այն գնահատեց որպես իրենց առաջնորդի եւ իրենց դեմ ուղղված մարտահրավեր: ՀՀԿ-ականներն ու նրանց մերձ շրջանակներն անցան շանտաժով եւ ուժով այն առաջ մղելու գործին: Քոչարյանականները դրանից ավելի շատ «կապրիզի» ընկան ու սկսվեց միջկուսակցական պատերազմը:
Ամիսներ անց` երբ լիքը «արյուն» է հեղվել, մեծ թվով կամուրջներ են այրվել, քոչարյանական թիմը «քարը փեշից թափեց» ու տվեց այդ «բաղձալի» ստորագրությունները: Մեզ` անկուսակցական, շարքային քաղաքացիներիս համար, մեղմ ասած, տհաճ ու տարակուսելի իրավիճակ գծագրվեց. «Հայաստան» դաշինք, եթե ստորագրելու էիք, ինչո՞ւ էիք այսքան ամիս «գլուխներս հարթուկում»:
«Պատիվ ունեմ», եթե այդ ստորագրությունները հետեւանք չէին ունենալու եւ իմպիչմենտի չէին հանգեցնելու, ինչո՞ւ էիք երկրի մթնոլորտն այսքան ապականում ու ՔՊ-ի պառակտիչ ջրաղացին ջուր լցնում:
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիակն տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի