2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Մարտունի քաղաքի ադրբեջանական հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:
Այսպես սկսվեց Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը:
Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանական զինված ծառայողները Հադրութում գնադակահարեցին խաղաղ բնակիչներ 73-ամյա Բենիկ Հակոբյանին և 25-ամյա Յուրի Ադամյանին` փաթաթելով Հայաստանի ու Արցախի դրոշներով։
Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ծառայողները գրավեցին Հադրութի Ազոխ գյուղը և գլխատեցին գյուղի բնակիչ 80-ամյա Յուրի Ասրյանին: Հոկտեմբերի 28-ին գլխատեցին Ասկերանի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանին` գլուխը խոզի մարմնի վրա դրված. հենց ադրբեջանական զինվորականներն իրենք էին նկարահանել գլխատումների ամբողջ ընթացքը, որ հետո իրենց բացառիկ ցինիզմով տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:
Այս կերպ պատերազմի ընթացքում ու անգամ պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ։
Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:
COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կաթվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:
Ամբողջն ուղեկցվում էր հայերի նկատմամբ ռասիզմի, թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական պետական քաղաքականություն էր: Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների անգամ կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են:
Իրական խաղաղությունը միայն իրական երաշխիքներով է լինում, ուժեղ ու դիմակայուն պետություն ունենալով է լինում, որտեղ չկա ներքին պառակտում, որտեղ հանրային համերաշխությունն ու իրավունքը խաղաղություն են ապահովում նաև երկրի ներսում:
Խոնարհումս բոլոր նրանց հիշատակի առաջ, որոնք ընկան հանուն հայրենիքի։
Արման Թաթոյան
Բաց մի թողեք
Ով աչքեր ունի՝ թող տեսնի, ով ականջներ ունի՝ թող լսի, ով հիշողություն ունի՝ թող հիշի, իսկ ով ուղեղ ունի՝ թող մտածի
Այնքան անխելք են ու տգետ, որ չեն հասկանում անգամ սովորական դպրոցի բարձր դասարանցիներին անգամ հասու բաներ
Դուք վաղուց ոչ միայն անտանելի եք, այլև զզվելի … Ջավախյան