ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Պաղեստինի և իսրայելա-արաբական կարգավորման հացերի ակտուակացման ֆոնին The Economist պարբերականը գրեթե սենսացիոն հրապարակում է արել:
Ինչպես փոխանցում են իսրայելական լրատվամիջոցները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը «կարող է գլխավորել հետպատերազմյան Գազայի ժամանակավոր կառավարման վարչակազմը»:
Այդ գաղափար-նախագծի հեղինակը, ինչպես բրիտանական պարբերականն է ներկայացրել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջերադ Քուշներն է: Ըստ տեղեկությունների, օգոստոսի վերջերին Թրամփը Սպիտակ տանը փակ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը:
Մամուլին հայտնի է դարձել, որ Գազայի ժամանակավոր կառավարման վարչակազմի պահպանման ծախսերը «կհոգան Պարսից ծոցի արաբական միապետությունները»:
Ըստ տեղեկությունների, Գազայում ժամանակավոր կառավարման վարչակազմի ղեկավարի պաշտոնում Թոնի Բլերի թեկնածությունը «պաշտպանում են նաև արաբական առաջատար երկրները»:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պաղեստինի ժամանակավոր կառավարումը վերապահվել է Մեծ Բրիտանիային: Մասնագիտական գրականության մեջ իշխող տեսակետ է, որ հենց այդ շրջանում էլ դրվել է հրեական պետություն կառուցելու նպատակ:
Հավանական է, որ արաբական երկրներն իրոք կողմ լինեն Գազայում «բրիտանական մանդատ» հաստատելուն, բայց, դատելով նրանից, որ Էրդողանը մշտապես ակնարկում է «Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնության կրկնման անթույլատրելիությունը», Թուրքիան հազիվ թե պաշտպանի այդ գաղափարը:
Խիստ ուշագրավ է, որ Թոնի Բլերին «Գազային կառավարիչ նշանակելու» մասին տեղեկությունը մամուլում տարածվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ Երրորդի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններից հետո: Բացառված չէ, որ նրանք այդ և առհասարակ Մերձավոր Արևելքում կարգավորման հարցը քննարկել են:






Բաց մի թողեք
Միջազգային մամուլի անդրադարձը իշխանության կողմից եկեղեցու դեմ պայքարին ու ձերբակալություններին
Մերձավոր Արևելքի «թեժացումը» բոլոր առումներով մարտահրավեր է Հարավային Կովկասի կայունությանը
Ո՞նց եք նայելու բանտարկված սրբազանների աչքերի մեջ, հաջորդ կիրակի ուր կգնա իշխանական հավատացյալների խմբակը