Որոշ տեղեկություններով, «Քաղպայմանագիր» խմբակցության մոտ չորս տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։
«Հրապարակ» թերթը գրել է․ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում` պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի, սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ:
Հիմա կարկառուն ՔՊ-ականների աշխատասենյակների որեւէ անկյունում այդ արկղերը` գաղտնալսումը կանխող սարքերն են դրված: Երբ ՔՊ-ականներն իրենց աշխատասենյակներում ուզում են զրուցել որեւէ մեկի հետ կամ հյուրեր են ընդունում, հեռախոսները դնում են այդ արկղի մեջ:
Այն թույլ է տալիս, որ հեռախոսը միշտ հասանելի մնա, մուտքային զանգեր գան, սակայն արգելում է որոշակի ֆունկցիաներ, որոնց միջոցով հնարավոր է գաղտնալսել մարդկանց խոսակցությունները։
Այդ սարքերն արժեն մոտ 300-400 հազար դրամ։ Սա վկայում է այն վախի ու ստալինյան մթնոլորտի մասին, որը ստեղծվել է ՔՊ-ում, որի զոհն արդեն նաեւ ՔՊ-ականներն են դարձել: Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար երկիրը։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով