Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Աթենքի քաղաքապետարանի հովանավորությամբ, Հունաստանի Հայերի Միության և «Պիղասոս» մարզամշակութային կազմակերպության համատեղ կազմակերպած հիշատակի միջոցառմանը՝ վերնագրված «Դուրղուտին հիշում է շրջափակումը»։
Միջոցառումը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աթենքի Դուրղուտի թաղամասում նացիստական բռնությունների զոհ դարձածներին, որոնց թվում նաև բազմաթիվ հայեր են։

Դեսպան Մկրտչյանը ծաղկեպսակ զետեղեց հուշարձանին և հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամության, ընդհանուր պայքարի և պատմական հիշողության պահպանման կարևորությունը։
Միջոցառմանը ներկա էին Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Աթենքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Ատտիկայի շրջանի փոխնահանգապետեր, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

Մշակութային ծրագրով հանդես եկան «ԱՎԵՏԻՍ» հայկական ժողովրդական պարախումբը և Մկրտիչ Պողոսյանի ժողովրդական երաժշտական խումբը։
Նրանց ելույթները հատուկ ընդգծեցին հայերի և հույների միասնական ոգին և դիմադրության պայքարի խորհրդանշական նշանակությունը։





Բաց մի թողեք
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել
Բաքու – Թբիլիսի – Կարս երկաթգծի շահագործման, ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքները ԵՄ-ում վաճառելու մասին
Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին. Լուսանկար