Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ելույթներին, բոլոր ելույթներին, հետևում եմ 2001 թվականի սեպտեմբերից: Այդ տարի՝ սեպտեմբեր-նոյեմբեր հատվածն անց եմ կացրել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում և տեղից հետևել:
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթներին հետևելը թույլ է տալիս պատկերացում կազմել համաշխարհային դիվանագիտական միտումների մասին:
Բնական է, երեկ լսեցի ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից: Չեմ ուզում որևէ գնահատական տալ, և այլ բան եմ ուզում ասել:
Վարչապետ Փաշինյանը Նյու Յորքից խաղաղարար է տրամադրված Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին, բայց Երևանից մեր ընդդիմության և եկեղեցու հասցեին օգտագործում է անթույլատրելի բառապաշար:
Նույնը վերաբերում է մեր ընդդիմությանը: Փաշինյանի և իշխանական թիմի հասցեին օգտագործում են ռասիստական բառապաշար, բայց նույնը չի անում հարևանների, մասնավորապես Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի հասցեին:
Փաշինյանը և թիմը ընդդիմությանը համարում են ռուսական լրտեսներ ու ազդեցության գործակալներ, ընդդիմությունը Փաշինյանին ու թիմին՝ թուրք-ադրբեջանական նախագիծ:
Ցավոք, ընտրություններին մոտենալուն զուգընթաց մենք ականատեսն ենք լինելու ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի, ինչն ավելի է խորացնելու հայերի և հայերի միջև անջրպետը:
Դոգի մեկուսացումը լավ նորություն է, քանի որ այլևս չկա կեղտոտ բառապաշարն ու հայհոյանքը, մյուս կողմից Փաշինյանը, նրա թիմը և Հայաստանի նախկին առաջնորդներն ու սատարողները մոտենում են Դոգին:
Թաթուլ Հակոբյան 28-ը սեպտեմբերի, 2025թ, Դովեղ
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն