Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Մոլդովայի խորհրդարանի ընտրությունում եվրոպամետ ուժերի հաղթանակը:
«Մոլդո ՛վա, դու կրկին դա արեցիր։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չի կարող կոտրել քո վճռականությունը։ Դու հստակեցրիր քո ընտրությունը՝ դեպի Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դուռը բաց է։ Եվ մենք քեզ հետ կլինենք ամեն քայլափոխին։ Ապագան քոնն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում:
Սեպտեմբերի 28-ին Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ Մայա Սանդուի հիմնադրած «Գործողության և համերաշխության կուսակցությունը» պահպանել խորհրդարանական մեծամասնությունը։

Բաց մի թողեք
Ընդհանուր հիմքեր Չինաստանի հարցում. Վաշինգտոնը հակադարձում է ԵՄ-ի տեխնոլոգիական ինքնավարության ձգտմանը
Եվրոպան պետք է անկախ կերպով վերաձևակերպի իր անվտանգությունը՝ հղում անելով «համալիր» միջուկային զսպմանը
Արևմտյան երկրները տեսնում են Երրորդ համաշխարհային պատերազմի մոտալուտ լինելը