Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանն ստացել է ավելի քան 19 հազար դիմում, որոնցից շուրջ 18 հազար արդեն փակվել են։ Դրանցից մոտ 8 հազարին քաղաքացիները տվել են իրենց գնահատականը՝ նշելով, թե որքանով են բավարարված խնդրի լուծման արդյունավետությամբ։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանի ներկայացրած տվյալներով՝ վարչական շրջանների արդյունքները տարբեր են(5բալանոց):Օրինակ՝ ամենաբարձր գնահատականը ստացել է Դավթաշենը՝ 3.9 բալ, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենը՝ 2 բալ։ Կենտրոնը գնահատվել է 3.6, Շենգավիթն ու Քանաքեր-Զեյթունը՝ 3.1, իսկ Նորք-Մարաշը՝ 2.1։
Նույնը վերաբերում է նաև քաղաքապետարանի վարչություններին ու ենթակառույցներին։ Առևտրի ծառայությունների և գովազդի վարչությունն ունեցել է ամենաբարձր արդյունքներից մեկը՝ 4.1 բալ, իսկ հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստացել է ընդամենը 1.6։
Բարձր գնահատականներ են ստացել նաև «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը՝ 4.8 և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն՝ 4.6։ Միևնույն ժամանակ, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ը և մի շարք այլ կառույցներ գնահատվել են մոտ 2.8–2.9 բալով։
Բաց մի թողեք
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները
Հայտնի են հոգևորականների անունները, որոնք տարվել են քննչական բաժիններ