Տարեսկզբից մինչև սեպտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանն ստացել է ավելի քան 19 հազար դիմում, որոնցից շուրջ 18 հազար արդեն փակվել են։ Դրանցից մոտ 8 հազարին քաղաքացիները տվել են իրենց գնահատականը՝ նշելով, թե որքանով են բավարարված խնդրի լուծման արդյունավետությամբ։
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Լիլիթ Յավրյանի ներկայացրած տվյալներով՝ վարչական շրջանների արդյունքները տարբեր են(5բալանոց):Օրինակ՝ ամենաբարձր գնահատականը ստացել է Դավթաշենը՝ 3.9 բալ, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենը՝ 2 բալ։ Կենտրոնը գնահատվել է 3.6, Շենգավիթն ու Քանաքեր-Զեյթունը՝ 3.1, իսկ Նորք-Մարաշը՝ 2.1։
Նույնը վերաբերում է նաև քաղաքապետարանի վարչություններին ու ենթակառույցներին։ Առևտրի ծառայությունների և գովազդի վարչությունն ունեցել է ամենաբարձր արդյունքներից մեկը՝ 4.1 բալ, իսկ հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստացել է ընդամենը 1.6։
Բարձր գնահատականներ են ստացել նաև «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը՝ 4.8 և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն՝ 4.6։ Միևնույն ժամանակ, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ը և մի շարք այլ կառույցներ գնահատվել են մոտ 2.8–2.9 բալով։

Բաց մի թողեք
Երևանի գրեթե բոլոր ընտրատարածքներում արդյունքները կվերահաշվարկվեն
ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչը
Ինչպես են մեղադրանք առաջադրել Ծառուկյանին՝ առանց ԿԸՀ-ի, ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, թե` ոչ