15/10/2025

ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հերթական ծանր բանակցություններն են սպասվում

Ռուս-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլը՝ երկու երկրների միջև հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերի լուծման համար, տեղի կունենա մինչև աշնան վերջը, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Դա անպայման տեղի կունենա մինչև աշնան վերջը։ Դեռևս ամսաթվեր չկան. ամեն ինչ քննարկման փուլում է», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 27-ին և ապրիլի 10-ին Ստամբուլում բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատների աշխատանքային պայմանները կարգավորելու, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերություններում առկա վիճելի հարցերի լուծման ուղիները քննարկելու համար։

Առաջին երկու փուլերում ռուսական պատվիրակությունը գլխավորել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քալթերը։

Առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել մամուլի համար փակ դռների ետևում, տևել է ավելի քան վեց ժամ, իսկ երկրորդը՝ մոտավորապես հինգուկես ժամ։