Ռուսաստանը պլանավորում է ազգայնացնել և արագ վաճառել արտասահմանյան ակտիվները նոր մասնավորեցման մեխանիզմի շրջանակներում՝ ի պատասխան Եվրոպայի կողմից իր արտասահմանյան ակտիվները բռնագրավելու հնարավոր փորձերի, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրին։
Գործակալությունը հիշեցնում է, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արագացված մասնավորեցման ընթացակարգ մտցնելու մասին, որը նախատեսում է ակտիվների գնահատում 10 օրվա ընթացքում և գործարքների պարզեցված գրանցում:
Պետական «Պրոմսվյազբանկ»-ին վերապահվել է գործընթացի վերահսկողությունը։
Սա վերաբերում է այնպիսի ընկերությունների ռուսական մասնաճյուղերին, ինչպիսիք են՝ UniCredit-ը, Raiffeisen Bank-ը, PepsiCo-ն և Mondelez-ը: Կրեմլը նշել է, որ այս քայլը պատասխան է պատժամիջոցներին, իսկ ԵՄ-ի կողմից Ուկրաինային աջակցելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու ծրագրերը անվանել է «անօրինական բռնագրավում» և «գողություն»։
Ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկը՝ Ուկրաինային տրամադրել մոտ 140 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ՝ օգտագործելով ԵՄ-ում սառեցված Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները, հաղորդում է «The Guardian»-ը։
«Երբ ակտիվները սառեցվում են, միջազգային իրավունքը պետք է հարգվի», – լրագրողներին ասել է Ֆրանսիայի առաջնորդը Կոպենհագենում կայացած ոչ պաշտոնական ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում։
Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը չի պլանավորում բռնագրավել Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվները, այլ մտադիր է դրանք օգտագործել Ուկրաինային վարկեր տրամադրելու համար: Եվրոպայում սառեցված ավելի քան 200 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական սուվերեն ակտիվների մեծ մասը պահվում է Բելգիայի Euroclear պահոցում: Euroclear-ն ինքը բազմիցս դեմ է եղել դրանց բռնագրավմանը՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել Ռուսաստանի կողմից դատական հայցի՝ պահանջելով բռնագրավել արտասահմանում գտնվող եվրոպական կամ բելգիական ակտիվները:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Financial Times-ի համար հոդվածում նշել էր, որ Բեռլինը աջակցում է Ուկրաինային ռուսական ակտիվների միջոցով վարկ տրամադրելու գաղափարին:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար