Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը գտնվում են Եվրամիության և եվրոպական երկրների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: Հանցագործ պուտինը վստահ է, որ նրանք ձգտում են հասնել այդ երկրների պետականության փլուզմանը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Վոլոդացկին:
Նրա ներկայացմամբ՝ Եվրամիությունը և եվրոպական հատուկ ծառայությունները մի խնդիր ունեն՝ հետխորհրդային տարածքի ցանկացած պետություն անջատել և վերածել հոտի, դրա համար էլ Հայաստանը և Ադրբեջանը կենթարկվեն նույն ազդեցությանը, ինչի հետևանքով երբևէ պոկվել է Ուկրաինան: Նրա խոսքերով՝ ուկրաինական իրադարձությունները տարածաշրջանի երկրների համար ցուցադրական օրինակ են:
Ներկա իրավիճակում հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ոչ մի առումով արդարացված չէ: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը յոթ տարի առաջ հեղափոխություն է իրականացրել, օրենքով ընտրել զարգացման եվրոպական ճանապարհը:
Համեմատելի չեն նաև Ադրբեջանը և Վրաստանը: Որքան էլ «Վրացական երազանքը» մեղադրվի «Եվրոպայից հեռանալու» մեջ, Վրաստանում, այնուամենայնիվ, կենտրոնական և մունիցիպալ իշխանությունները ձևավորվում են մրցակցային ընտրությունների արդյունքում:
Հարավային Կովկասի միակ երկիրը, որտեղ ընտրություններ փաստացի չեն անցկացվում արդեն ավելի քան երկու տասնամյակ, Ադրբեջանն է: Այս ֆոնին ՌԴ պետդումայի ԱՊՀ երկրների և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի փոխնախագահի զգուշացումն առաջին հերթին հասցեագրվում է Ադրբեջանին, անձամբ Իլհամ Ալիևին:
Գաղտնիք չէ, որ վերջինիս ամբողջատիրական իշխանության գլխավոր երաշխավորումն ավելի քան երկու տասնամյակ հանդիսացել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ նախագահ Պուտինը: Ռուսաստանցի խորհրդարանականի ակնարկից կարելի է հասկանալ, որ Մոսկվան Ալիևին զգուշացնում է արեւմտյան կողմնորոշման վտանգավորության մասին:
Իհարկե, Ալիևի ամբողջատիրական իշխանության հանդեպ լոյալ է գտնվել նաև հավաքական Արևմուտքը: Խորքային իմաստով դա հետապնդել է նրան Վլադիմիր Պուտինի ազդեցությունից հեռացնելու նպատակ:
Այսօր Ալիևը երկիմաստ վիճակում է: Պուտինը, կարծես, նրան ցմահ և ժառանգական իշխանության երաշխիք է տալիս, եթե, իհարկե, Ալիևը չմերձենա Արևմուտքին և հատկապես Եվրամիությանը:
Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին դա կարող է, մեղմ ասած, բացասական ազդել:

Բաց մի թողեք
Հարգելի ԵՄ հանձնակատար, դուք կլինե՞ք իմ Վալենտինը
Անտոնիո Կոստան հետ է քաշում Եվրոպայի մասին բանավեճը՝ ասելով, որ դա «խնդիր չէ»
Առաջնորդները ընդունում են, որ արագություն է պետք Եվրոպային՝ փակուղուց դուրս գալու համար