«Վերջին շրջանում Հայաստանում ֆորումներից, համաժողովներից եւ գագաթաժողովներից «աչք չի բացում» կառավարությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առաջիկայում՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը՝ International Tourism Fair Armenia 2025-ը։
Պաշտոնական հայտարարությամբ, ֆորումը դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձեւավորվում են նոր հնարավորություններ եւ բազում համագործակցություններ:
Այս ֆորումի համար էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 մլն 400 հազար դրամ։
Միջոցառման կազմակերպման ամենաթանկարժեք ծառայությունը հյուրասիրության եւ սննդի կազմակերպման համար է հատկացվել՝ 30 մլն դրամ, որը ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։
2-րդ ամենաթանկ հատկացումը բարձրաստիճան հյուրերի եւ մասնակիցների տեղափոխման ծառայություններն է ընդգրկում՝ կազմելով 6,5 մլն դրամ։
Ահա, թե ինչպիսի ծառայությունների համար է ծախսվում պետական բյուջեն»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է