Ամիսներ շարունակ եթեր չհեռարձակվող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները, ամենայն հավանականությամբ՝ նոյեմբերից։
Հրապարակ» թերթը գրում է․ Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը մեկ տարի առաջ զրկել է հեռուստաեթերից։ «Երկիր մեդիայի» վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանինն է։ Հավանաբար, ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։
Կփոխվի նաեւ ղեկավար կազմը՝ նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են։ Հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի yerkir.am կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀԸ տնօրեն Բ․ Եսայանն իր էջում գրառում էր արել, որ բովանդակային եւ ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես դադարեցվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է