16/10/2025

Ալիևի նախկին զինակցին Բաքվում կործանեցին․ Մանրամասներ․ Լուսանկար

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը, որը տնային կալանքի տակ է, երեկ երեկոյան կտրուկ վատացել է լրատվամիջոցներում իր մասին հրապարակումները կարդալուց հետո։

Ըստ Modern.az-ի՝ Մեհդիևի մերձավոր շրջապատի, որին հղում արել ադրբեջանական ԶԼՄ-ն, նրա համար նույնիսկ բժիշկներ են կանչվել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ակադեմիկոսը նյարդային համակարգի խանգարում ունի լարվածության և սթրեսի պատճառով, և նրա արյան ճնշումը զգալիորեն բարձրացել է։

87-ամյա Ռամիզ Մեհդիևին հատկապես զայրացրել է այն փաստը, որ այն մարդիկ, որոնց նա ժամանակին պաշտոններ է բարձրացրել, խորհրդարանական տեղեր է շնորհել և ազդեցություն է ունեցել, այժմ լրատվամիջոցներում իր դեմ են խոսում։

Այս իրավիճակը խոր ազդեցություն է ունեցել ակադեմիկոսի վրա, քանի որ նա չէր սպասում, որ իր պաշտպանյալները այդքան արագ կդատափետեն իրեն։

Ալիևի նախկին զինակցին կործանեցին. ուշագրավ մանրամասներ