Ընդունենք, թե այսօր ճիշտ ժամանակն է՝ 2021 թվականին կատարված կամ չկատարված ինչ-որ հանցագործություն բացահայտելու համար, եւ իրավապահները մեր երկրի բոլոր հանցագործություններն արդեն բացահայտել են, կանխարգելել են, հերթը հասել է 4 տարի առաջվա հանրահավաքներին հարկադրելու դեպքերի բացահայտմանը:
Հրապարակ թերթը գրել է․ Բայց եթե մի կասկածելի անձնավորության պատահական «բլթոցը» Հանրայինի եթերում կարող է պատճառ դառնալ, որ նման ծավալի քննչական գործողություններ իրականացվեն, մեծ թվով հոգեւորականների բերման ենթարկեն, եւ անգամ ձերբակալության ու կալանավորման միջնորդություններ ներկայացվեն դատարան, ուրեմն ցանկացած հարցազրույցի ու գրառման հիմքով կարելի է քրեական վարույթներ սկսել:
Դեռ մի կողմ թողնենք, որ այս իշխանության ներկայացուցիչները` առաջին դեմքից մինչեւ վերջինը, ամեն օր հազարավոր ապօրինություններ, հանցանքներ ու լիազորությունների չարաշահում պարունակող արարքներ են կատարում, որոնք քրեորեն պատժելի են: Նույն այդ իշխանության ներկայացուցիչների ելույթները, հայտարարությունները, գրառումները հազարավոր քրեական գործեր հարուցելու հիմք կարող էին հանդիսանալ:
ՔՊ-ական քարոզիչներից մեկը կոնկրետ մարդու անուն է տալիս` նրան մեղադրելով լրտեսության մեջ, մյուսը թալանի մասին է խոսում, երրորդը պետական դավաճանության մասին է հաղորդում տալիս, եւ այդպես շարունակ:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Արամ անունով մի հոգեւորականի հարցազրույցը դարձավ նման մասշտաբի քրեական վարույթի հիմք, իսկ, ասենք, Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի եւ դրանց նմանների հայտարարությունները չեն դառնում:
Ինչպե՞ս եղավ, որ Դանիել Իոաննիսյանը «լսեց» քահանա Արամի հարցազրույցը, բայց «չլսեց» հազարավոր այլ հարցազրույցներ եւ դրանց մեջ քրեորեն պատժելի արարքներ չտեսավ:
Բաց մի թողեք
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը
Փաշինյանը Հայաստանը վերածում է «մեծ Բաթումիի՞»