Հայաստանը համարվել է աշխարհում բնակչության շրջանում զայրույթի ինդեքսի համեմատ՝ ամենազայրացկոտ երկրների ցանկում երրորդը։
Այս մասին հայտնում է Gallup-ը, հրապարակելով զեկույց աշխարհում մարդկանց էմոցիոնալ վիճակի մասին։
Զեկույցը կազմվել է 144 երկրի տվյալների վերլուծության հիման վրա։
Աշխարհի «ամենազայրացկոտ» երկրներն են համարվել՝ Չադը՝ Աֆրիկայում, Հորդանանը, Հայաստանը, Հյուսիսային Կիպրոսը, Սյերա-Լեոնեն, Իրաքը։
Այս երկրներում եւ ռեգիոններում առավել ակտիվ են հակամարտությունները, վերջին շրջանում տեղի են ունեցել պատերազմներ, բախումներ, կամ էլ առկա է քաղաքական եւ տնտեսական անկայունություն։
24 թվականին Չադը ճանաչվել է աշխարհի ամենազայրացած երկիրը, ինչը պայմանավորված է զինապահեստներից մեկում տեղի ունեցած մահաբեր պայթյունից հետո այդ երկրի բնակչության մեջ դժգոհության մակարդակի կտրուկ բարձրացմամբ։ Հունիսին այդ երկրում բողոքի ակցիաներ եղան։ Նաեւ՝ վիճելի արդյունքներով ընտրություններ եղան։
Հայաստանում զայրույթը բնակչության համամսնությամբ կազմում է 43 տոկոս։ Հորդանանում այն 46 տոկոս է, Չադում՝ 47 տոկոս։
Բաց մի թողեք
Թուրքիան «հարյուր հինգ տարի հետո վերադառնում է Պաղեստին»
Փաշինյանը սկսեց գրոհը. հոգևորական է ձերբակալվել, թեմի առաջնորդի տուն են խուզարկել․ Լուսանկար
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Բաքվում 23 հայերի կալանքի վերաբերյալ