Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ Սաբայիլի շրջանային դատարանը նախագահի աշխատակազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիևի նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորսամսյա տնային կալանքը:
Ըստ տեղեկությունների, նա իր դեմ հարուցված քրեական գործով մեղադրվում է իշխանությունը բռնազավթելու կամ բռնությամբ պահելու, սահմանադրական կարգը տապալելու և պետական դավաճանության մեջ:
Մեհթիևը Ադրբեջանի քաղաքական վերնախավում հայտնվել դեռևս Հեյդար Ալիևի կոմունիստական իշխանության շրջանում և զբաղեցրել կոմկուսի կենտկոմի գաղափարական քարտուղարի պաշտոնը, որից զրկվել է 1989 թվականին: Վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիևը նրան նշանակել է աշխատակազմի քարտուղարության, ապա՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, որ Մեհթիևը զբաղեցրել է մինչև 2020 թվականը:
Պետական ծառայությունից նա տեղափոխվել է Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի նախագահի պաշտոնին, բայց կարճ ժամանակ անց հեռացվել: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները դեռևս այդ ժամանակ էին ասում, որ նա տնային կալանքի տակ է:
Մեհթիևին առաջադրված է ծանր մեղադրանք, որ, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունի: Ադրբեջանում նա ունեցել է «Մոսկվայի գորշ կարդինալի» համարում: Ուշագրավ է, որ Մեհթիևին դատարանի որոշմամբ տնային կալանքի ենթարկելու մասին տեղեկությունը տարածվել է Դուշամբեում Պոիտին-Ալիև հանդիպումից մի քանի օր հետո:
Մամուլի ժլատ հաղորդագրություններից չի հասկացվում, թե Մեհթիևը երբ և ինչպես է յուրացրել իշխանությունը կամ տապալել սահմանադրական կարգը և պետական դավաճանություն գործել: Քաղաքական առումով ակնհայտ է, որ Իլհամ Ալիևը հաշվեհարդար է տեսնում Հեյդար Ալիևի «հին գվարդիայի» վերջին ներկայացուցիչներից մեկի դեմ:
Ո՞րն է այդ քայլի իրական շարժառիթը, արդյոք դա չի՞ խորհրդանշում Ռուսաստանի հետ քաղաքակրթական խզումը: Իսկ եթե Մեհթիևը դատարանում խոսի՞:
Բաց մի թողեք
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor