Արամ Ասատրյան անուն-ազգանունով քահանան երիտասարդական անփորձության և անխելքության պատճառով յուրայինների շրջանում դարձավ օտար:
Բնական է, որ ինքը շանսեր չունի վերածվելու յուրայինի գոնե օտարների շրջանում (նման վերնագրով 70-ականների խորհրդային կուլտային կինոնկար կար): Ինքն էլ չէր պատկերացնում, թե իշխանությունն ինչ բոլոլա է սարքելու իր վկայության և խիստ «օրինապահ» երիտասարդի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա:
Զարմանալ կարելի է՝ անօրեն երկրում իշխանության աջակից օրինապահ քաղաքացի:
Ինչևէ, այդ երկուսն էլ կատարեցին հուդայական իրենց դերը՝ պատճառ հանդիսանալով, որպեսզի բերման ենթարկվեն հայոց եկեղեցու Արագածոտնի թեմի մեկ տասնյակից ավելի հոգևորականներ: Նրանցից մի քանիսն էլ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազան Պռոշյանի հետ ձերբակալվեն:
Չգիտեմ, թե եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությամբ ինչի հասավ վարչապետի աթոռից կառչած անձը, բայց վստահաբար վերջինս «փչացրեց» Տեր Արամ քահանա Ասատրյանին, որին երևի ցանկանում էր տեսնել հայոց եկեղեցու հովվապետի դերում: Ենթադրում եմ, որ մանիպուլյացիայի մասնագետը հաշվի չէր արել այն հանգամանքը, որ համարյա ողջ թեմին բերման ենթարկելը, թեմի փաստաթղթերն ու համակարգիչներն առգրավելը վերը նշված քահանային դարձնելու էր «իզգոյ» իր եղբայրակիցների շրջանում:
Իսկ թեմը կարող էր լինել այն շրջանակը, որ կարող էր նպաստել Արամ քահանայի «ընտրությունը» կաթողիկոսի պաշտոնում: Իհարկե, դրանից առաջ բռնությամբ հրաժարական պարտադրելով Գարեգին Բ-ին: Իսկ որ նման գաղափարից ինքը չի հրաժարվել, դրա վկայությունը վերջերս սպրդած մի տեղեկությունն էր: Խոսքն այն մասին է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում ՔՊ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին հրահանգել էր բնակիչների շրջանում հարցախույզ անցկացնել այդ հարցի վերաբերյալ:
Ինչ մնում է Արամ քահանային, ապա վերջինս ստիպված է եղել միայնակ պսակադրության կարգ անցկացնել Հովհաննավանքում: Սարկավագներն, ըստ «Հրապարակ»-ի, հրաժարվել են նրա հետ մասնակցել պսակադրության արարողությանը: Դրան կարող ենք գումարել թեմի նրա եղբայրակից Թովմաս Առաքելյանի կողմից քահանային բացասականորեն բնութագրող տեղեկատվության տարածումը:
2019-ին, երբ նիկոլականների կողմից ինչ-որ պահ գրավվել էր վեհարանը, Արամը դիմել էր կաթողիկոսին նրա թիկնապահը դառնալու առաջարկով: Այդ տեղեկատվությունը վեց տարի թաքցրած անձի կողմից Արամի վարքը շողոքորթություն էր բնորոշվել:
Այդ ամենը նշանակում է, որ Նիկոլը կարող է խաչ քաշել Արամի թեկնածության վրա: Իսկ վերջինս, ինչքան հասկանում եմ, Նիկոլի գլխավոր խաղաքարտն էր Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու կոմբինացիայում: Արդյունքում Արամ քահանան ոչ միայն զրկվեց կաթողիկոս ընտրվելու, այլև ընդհանրապես եկեղեցական մնալու հեռանկարից:
Վաղ թե ուշ ինքը հեռացվելու է եկեղեցուց, ինչը կլինի ողջ այս պատմության միակ տրամաբանական հանգուցալուծումը: Բայց շատ ավելի խելացի քայլ կլինի նրա կողմից ինքնակամ հեռանալը: Եվ մնացած ողջ կյանքում իր արածի վերաբերյալ մտածելը՝ եթե, իհարկե, հոգևորական էր դարձել սրտի թելադրանքով:
Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանըշ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։
Բաց մի թողեք
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից
Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է