««Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին։
Հիշեցնեմ, որ մինչ այս փակ էին տեսակցությունները Բագրատ Սրբազանի հետ, և մենք հնարավորություն ունեինք այցելելու միայն Միքայել Սրբազանին։
Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։ Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝ օրվա մեծ մասը տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին։
Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին և քաղաքականությանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։
Իշխանությունների ճղճիմ քայլերից ակնհայտ է դառնում հոգևորականների դեմ շինծու գործեր հարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը։
Հատկապես ազդեցիկ հոգևորականներին կալանավորելով՝ իշխող խմբակը փորձում է ավելի հեշտությամբ հասնել այդ նենգ նպատակին։ Մի բանում համոզված ենք․ մեր ժողովրդի անսասան հավատն ու սերը ազգային եկեղեցու նկատմամբ դա թույլ չեն տալու։
«Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, և ընթանում են Տիրոջ օրենքով» (Սղմ. 118:1)։
Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Եթե Ադրբեջանը համաձայնվի՝ կարելի է հանդիպել եռակողմ հանդիպում․ Ուրալօղլու
Որքան մարդ է մասնակցել այսօր Թալինում տեղի ուենցած փաշինյանական հավաքին․ Լուսանկար
#Ուղիղ․ Հավաք Փարաքարում, ինչ է կատարվում․ Տեսանյութ