18/10/2025

Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով

Ուրբաթ օրը ծանր հանդիպման ժամանակ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ չի մտադիրվում հեռահար «Տոմահավկ» հրթիռներ տրամադրել, գոնե առայժմ, Axios-ին պատմել են հանդիպման մասին տեղեկացված երկու աղբյուրներ։

Զելենսկին հույս է ունեցել Վաշինգտոնից հեռանալ Ուկրաինային նոր զենքի վերաբերյալ պարտավորություններով, բայց Թրամփին բոլորովին այլ տրամադրության մեջ է գտել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկարատև հեռախոսազրույցից մեկ օր անց։ Աղբյուրների խոսքով՝ Թրամփը հստակեցրել է, որ իր համար այժմ առաջնահերթությունը դիվանագիտությունն է, և որ կարծում է, թե «Տոմահավկ» հրթիռների տրամադրումը կարող է խաթարել այն։

Աղբյուրներից մեկն ասել է, որ հանդիպումը «հեշտ չէր», մինչդեռ մյուսը պարզապես ասել է, որ «վատ էր»։

«Ոչ ոք չգոռաց, բայց Թրամփը կոշտ էր», – ասել է առաջին աղբյուրը։

«Հանդիպման ընթացքում Թրամփը մի քանի կոշտ հայտարարություններ է արել, և որոշ պահերին այն մի փոքր հուզական է դարձել», – ասել է երկրորդ աղբյուրը։

Հանդիպումը կտրուկ ավարտվել է 2.5 ժամ անց։ «Կարծում եմ՝ մենք ավարտեցինք։ Տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նախատեսված բանակցությունները։

Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինի հետ Բուդապեշտում՝ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։