Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «bank24.am» անվանումով ներկայացող ընկերությունը իր կողմից բացված կայքէջերի և տարբեր սոցիալական ցանցերում (Tiktok, Facebook, Instagram) հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ, այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս:
Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել և օգտվել բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից:
Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի և վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում»։

Բաց մի թողեք
Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից, բայց ԱՄՆ-ն ինքն է սահմանափակել այն օգտագործելու իրավունքը․ Պեսկով
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը