15/02/2026

Վիճաբանություն Բյուրեղավանում. ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ համայնքապետի տեղակալը և ավագանու անդամ․ Լուսանկար

dzerb

Երեկ գիշեր Բյուրեղավան համայնքում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ է ձերբակալվել:

Վիճաբանության մասնակիցների թվում են եղել համայնքի ղեկավարի տեղակալը՝ Դանիել Դանիելյանը, և մեկ ավագանու անդամ՝ Վարդան Սուքիասյանը:

Ըստ նույն տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ գործածվել է դանակ, և քարեր են նետել միմյանց վրա:

5f3e06aa3dd1d212b140b1fdacb1f9a5e159be3a