Վրաստանն աշխատում է Ադրբեջանի հետ համատեղ սահմանային հսկիչ-անցակետեր ստեղծելու ուղղությամբ՝ որպես «մեկ պատուհան» հայեցակարգի մաս։
Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին Կենտրոնական Ասիայի և Կովկասի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի կառավարիչների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս նախաձեռնության իրականացումը պահանջում է ընթացակարգերի պարզեցում և ենթակառուցվածքների արդիականացում։
Խուցիշվիլին ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ սահմաններ տանող մայրուղուների շինարարության ավարտի կարևորությունը, որը կամրապնդի տրանսպորտային կապերը։
Խոսելով Միջին միջանցքի մասին՝ նախարարը նշել է, որ դրա կայուն զարգացումը պահանջում է տարածաշրջանային սերտ համագործակցություն և միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցություն։

Բաց մի թողեք
Եվրոյի պարտքի թողարկումը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել ԱՄՆ դոլարը
ԵՄ-ն չպետք է ընկնի «չինաֆոբիայի» մեջ. Լուսանկար
Թրամփի վարչակազմը առաջարկում է 10 տոկոս սակագին սահմանել Կանադայի, Մեքսիկայի և ԵՄ-ի համար հարկադիր աշխատանքի պատճառով