Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.
«Էս ադրբեջանական «էկո» ակտիվիստի պահով։ Էկեք շատ պարզ բան հասկանանք։ Էսօր Ադրբեջանում չի մնացել անկախ մտածող մարդ, ով ասպարեզում է ու կարող է ինչ-որ ֆորմատով հայ-ադրբեջանական հանդիպումների մասնակցել։
Կամ երկրից փախել են, կամ սպանվել են, կամ բանտում են, կամ մարգինալիզացվել, տրվել են ալկոհոլի։
Եթե մեկի հետ շփում լի ելու է, անպայման քիչ, թե շատ հակահայ գործողությունների մեջ մխտրվել ա։ Նենց որ զարմանալի կլիներ, որ մաքրամաքուր մեկը գար Երեւան։ Կամ շփում եք, գիտակցելով, որ տենց մեկն ա, կամ չեք շփվում։
Օրինակ, ինձ մի երկու տարի առաջ առաջարկվել էր փակ, գաղտնի հանդիպման մասնակցել (միջնորդ միջազգային կազմակերպության միջնորդությամբ), արտերկրում։
Բայց որ իմացա, որ ցանկում ոչ միայն վտարանդի ադրբեջանցին են, այլ կոնկրետ մի հակահայ նախկին լրագրող, ներկա «պատմաբան» է լինելու, պայման դրեցի, որ կամ ինքը չի գա, կամ ես։
Վերջը ես չգնացի։ Մյուս կողմից, հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ պարտադրված են լինելու շփվել։ Պարզապես, զարմանալ պետք չէ»։






Բաց մի թողեք
Մենք չկանք։ Այսպես է Փաշինյանն իրագործում 7 ամիս առաջ մեր ջանքերով օրենք դարձած ԵՄ անդամակցումը․ Տիգրան Խզմալյան․ Քարտեզ
Բոլշևիկի լամուկ խառնամբոխի ձեռքը տալն է ձեր բարոյականության ու դեմոկրատիայի պատալոկը․ Միքայել Նահապետյան
Ով պայքարում է Հայրապետի դեմ՝ պատերազմում է ամբողջ Եկեղեցու դեմ, որովհետև նա այլևս այդ նույն մարմնի մաս չէ. Տեր Արամ Բաղումյան