26/10/2025

Բազմաթիվ պաշտոնյաներ Հովհաննավանքում են, ինչ է կատարվում

Կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանն այսօր Հովհաննավանքում պատարագի է հրավիրել հավատացյալներին, Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ մասնակցելու է։

Այս պահին «Հրապարակ»֊ը Հովհհաննավանքի հարակից տարածքում է։

Այստեղ բազմաթիվ ոստիկաններ կան, նաեւ` փոխոստիկանապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դեպի եկեղեցի տանող ճանապարհը փակ է, գյուղ մտնող մեքենաներն էլ պարեկները ստուգում են, մի խոսքով` իրավապահները տարածքում խառն են։

Նշենք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը հրաժարվում է հանձնել եկեղեցու բանալիները և ազատել Հովհաննավանքի տարածքը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։

Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։