Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում ոստիկանությունը բերման է ենթարկել Թուրքիայի և Ադրբեջանի 45 քաղաքացիների: Պատճառը նախօրեին տեղի ունեցած միջադեպն է, որի հետևանքով տեղացի մի երիտասարդ դանակահարվել է:
Ըստ աղբյուրների, երիտասարդը փորձել է պաշտպանել տեղացի մի կնոջ, ում հանդեպ երկու թուրք փորձել են սեռական բռնություն գործադրել: Պոդգորիցայի բնակչությունն արձագանքել է չափազանց կոշտ: Հրդեհվել է թուրքերին պատկանող մի ռեստորան, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, զանգվածային միջէթնիկ բախումները կանխելու համար ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր:
Այդ առթիվ Turkiye պարբերականը գրում է, որ «Թուրքիայի քաղաքացիների դեմ ռասիստական հարձակումները կանխելու փոխարեն Մոնտենեգրոյի կառավարությունը որոշել է վերանայել երկիր մուտք գործելու ռեժիմը»:
Խոսքն այն մասին է, որ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի Մոնտենեգրոյի տարածքում կարող են մնալ իննսուն օր: Զանգվածային անկարգություններից հետո Պոդգորիցան Անկարային ծանուցել է, որ չեղարկում է գործող կարգը: Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանի՞ն՝ այդ մասին թուրքական և ադրբեջանական աղբյուրները ոչինչ չեն ասում:
Հայտնի է դարձել, որ երկու անձի՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացվել է տեղացի երիտասարդին մարմնական ծանր վնասներ հասցնելու մեղադրանք, նրանք սպասում են դատարանի վճռին:
Բերման ենթարկվածներից տասնութ հոգու նկատմամբ կիրառվել է վարչական կալանք, ութ անձի հրահանգվել է «անհապաղ լքել Մոնտենեգրոյի տարածքը»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «միջադեպից անմիջապես հետո արտգործնախարար Ֆիդանը կապ է հաստատել Մոնտենեգրոյի իշխանությունների հետ, ամեն ինչ արվում է, որպես թուրք քաղաքացիների անվտանգությունն ապահովվի»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Պոդգորիցայում տեղի ունեցած միջադեպին և զանգվածային անկարգություններին իր քաղաքացիների մասնակցության և նրանց ճակատագրի մասին որևէ պաշտոնական տեսակետ դեռևս չի հայտնել:
Ակնհայտ է, որ Մոնտենեգրոյի մայրաքաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները տեղացի բնակչության հանդեպ ցուցաբերել են ակնհայտ լկտի վերաբերմունք:
Ըստ Turkiye-, հրկիզված ռեստորանի սեփականատեր թուրքն արդարացրել է տեղացիներին և ասել, որ եթե որևէ մեկը Թուրքիայում թուրք կնոջ հանդեպ բռնության փորձ աներ, ապա ինքը նույն կերպ կվարվեր:






Բաց մի թողեք
Վաշինգտոնի դիվանագիտական դեմարշին «միջուկակիր պատասխան է»
Պուտինն անհանգստացած է Միացյալ Նահանգներ – Կենտրոնական Ասիա սերտացումից
Ալիևն Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը լուծում է Միլլի մեջլիսը ցրելով