28/10/2025

Նախկին կանցլերն ընդդեմ գործողի

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հրապարակավ քննադատել է ներկայիս կանցլեր Ֆրիդրիխ Մերցին միգրացիոն քաղաքականության վերաբերյալ իր հայտարարությունների համար, հաղորդում է Bild-ը։

Իր ինքնակենսագրականը կարդալիս՝ Մերկելը կոչ է արել չանվանել 2015 թվականի իրադարձությունները որպես «փախստականների հոսք»։

Նա ասել է, որ կարևոր է միշտ «տեսնել մարդկային տարրը» միգրանտների և փախստականների շրջանում։

«Փախստականների քաղաքականությունը պետք է լինի «ազնիվ իր մոտեցմամբ և չափավոր իր տոնով»», – ընդգծել է նախկին կանցլերը՝ նշելով միգրացիայի նկատմամբ հավասարակշռված մոտեցման կարևորությունը։