«Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ»,- գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ժամկետային զինծառայության տևողությունը վեց ամսով կրճատելուն։
Նա նշում է. «Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը, բուհ նոր ընդունվողների համար քվոտաներ սահմանվեր, ծառայության յուրաքանչյուր տարին աշխատանքային ստաժով կրկնակի համարվեր, պետական ծառայության մրցույթներով տեղեր սահմանվեր, մասնավոր հատվածում քվոտաներ մտցվեր, առողջապահական ծառայություններում արտոնություններ սահմանվեր: Եվ այսպես շարունակ:
Սա ավելի մեծ հնարավորություն է շատ ընտանիքների համար երկարաժամկետ կտրվածքով, քան 6 ամսով ծառայությունը կրճատես, զորքերում հազար խնդիր ավելացնես, իսկ թե այդ ծառայության ավարտից հետո ինչ կլինի երիտասարդի հետ` թողնես բախտի քմահաճույքին»։






Բաց մի թողեք
ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից․ Լուսանկար
Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն
Զարգացումն ու կրթությունն ընդդեմ թշվառության. Հարությունյանը հրապարակել է Սասունիկի դպրոցի հին ու նոր կադրերը