Եթե անգամ առանց գնահատականներ տալու ու վերաբերմունք դրսևորելու թվարկենք այսօրվա ինֆորմացիոն սկանդալները, միանգամայն պարզ կդառնա, թե ինչ քաոսի, խառնաշփոթի, բեսպրեդելի, սթրեսի մեջ ենք ապրում մենք և ինչ չափերի է հասել կառավարման, արդարադատության և անգամ մարդկային ողջամտության ճգնաժամը մեր երկրում…
Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմադիր քաղաքապետին ակնհայտ ապօրինի ու վերևից հրահանգված դատավճռով 6,3 տարվա ազատազրկման են դատապարտում` 2018-ին առաջադրված կեղծ, անհեթեթ, ժամկետանց մեղադրանքով և անգամ բողոքարկելու ժամանակ չեն տալիս ու օդանավակայանում էլ թույլ չեն տալիս, որ իր անչափահաս զավակներին ու տարեց ծնողներին հրաժեշտ տա` կալանավորում են ինչպես մարդասպանի կկալանավորեին…
– Ֆեյսբուքյան անհասցե գրառման համար կալանավորված փաստաբանի կինը, որը ծննդաբերել է ամուսնու կալանավորումից հետո, հայտնվում է ռեանիմացիայում` նրան արհեստական շնչառության սարք են միացնում և միայն դրանից հետո ամուսնու խափանման միջոցը` բազում խնդրանքներից հետո փոխվում է…
-ՀԷՑ-ի սեփականատերը դիմել է ՀԾԿՀ` հոսանքի սակագինն իջեցնելու հայտով, իշխանությունը մերժել է առաջարկը…
-կարգալույծ քահանան փոխել է եկեղեցու փականը, որ օրինական քահանաները մուտք չգործեն եկեղեցի…
-համալսարանից դասախոս են ազատել, որովհետև կին պատգամավորի դուստրը թաքուն նկարահանել է դասախոսին, որը գրատախտակին ինչ որ բառեր է գրել` փորձելով բացատրել, թե ինչ է զրպարտությունը և մայրը ռեկտորին հրահանգել է այդ դասախոսին ազատել աշխատանքից…
– ՔՊ ակտիվը սկսել է հաջորդ ֆեյք-պատարագին պատրաստվել: Այս անգամ բոլորին անձամբ ներկա բացակա է անելու կիրակի օրը կարգալույծ խառնակչի առաջ ծունկ չոքած ու նրա քծնալից ճառը հաճույքով ըմբոշխնած ՔՊ առաջնորդը…
Ինձ թվում է գժանոցում ավելի ադեկվատ միջավայր է, քան այսօր Հայաստանում…






Բաց մի թողեք
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար
Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ