Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն․ հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է եւ զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ՝ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, քաղաքապետարանի բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք:
Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում, եւ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ: Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով ձերբակալելով` տեղափոխեցին Երեւան, իսկ Գյումրի տարված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջեւ բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց: Նշենք, որ քաղաքապետին կաշառք վերցնելու համար կալանավորեցին 2 ամսով, ապա լրացուցիչ մեղադրանք հարուցեցին` ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ։

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման