Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը անդրադարձել է Սևանի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացությանը՝ նշելով, որ այն փորձել են չներկայացնել խորհրդարանին։
Պատգամավորի խոսքով՝ ոչ արդյունավետ կառավարման հետևանքով առաջացել է ջրային կորուստ և հավելյալ ջրի վերցնելու անհրաժեշտություն։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանել է՝ ընդգծելով, որ ներկայում ոլորտը կառավարվում է ավելի արդյունավետ, քան նախկինում. «Ես պնդում եմ, որ այսօր համակարգը ավելի ճիշտ է կառավարվում։ Թվերը դրա լավագույն ապացույցն են։ Երբ ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանն էր նախարար, Սևանից ջրառը կազմել է ոչ թե 183 միլիոն, ինչպես հիմա, այլ 265 միլիոն խորանարդ մետր։ Ուստի ճիշտ կլինի, եթե նման հարցերի զգալի մասը նրան ուղղեք: Ես պնդում եմ, որ ավելի լավ եմ կարողանում կառավարել ոլորտը, քան ձեր գործընկեր Արծվիկ Մինասյանը»։






Բաց մի թողեք
«Դավաճանություն․․․», «նոր կապիտուլյացիա»․ ռուսամետ ալիքներն էմոցիոնալ են արձաքանքել ՀՀ բանակում խորհրդային համազգեստից հրաժարվելու լուրին
Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական ֆարսը
ՀՀ իշխանության «էստի համեցեք»-ի պատասխանը. Ալիևը Երևան չի այցելի