ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, որ անցած կիրակի Հովհաննավանքում մասնակցում էր ֆեյք պատարագին՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված, հնարավոր է նաեւ այս կիրակի մասնակցի, թե ինչն էր նրան անցած կիրակի Հովհաննավանք հասցրել, պատգամավորը պատասխանել է․ «Որպես պատմության նախկին ուսուցչուհի օտվել եմ առիթից եւ գնացել եմ պատմամշակութային կենտրոն, այնտեղ չէի եղել, գիտեի, որ գնալու էինք այնտեղ, գնացել եմ։ Ուզում էի նաեւ Արամ քահանային տեսնել, սատար լինել, որովհետեւ ուզում եմ եկեղեցուն օգնել, սատար լինել, որովհետեւ եկեղեցին մերն է, ժողովրդինն է եւ եթե Կտրիճը սխալ է թույլ տվել, պետք է ընդունի դա»։
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ինչ տպավորություններ ունեցավ, երբ պատմամշակութային կենտրոնից խոսելու համար քաղաքացուն խեղդելով, բերանը փակելով հեռացրեցին․«Իմ տպավորությունն այն էր, որ այդ տղան խանգարում էր պատարագը, ես չեմ տեսել բերանը փակել են ինչ են արել, բայց շատ ուրախ էի, որ այդ միջադեպն արագ ավարտվեց»։
Մայր Աթոռի նախօրեի հայտարարության մասին խոսելիս, թե Հովհանավանքում «պղծություն» է կատարվել՝ կարգալույծ քահանան իրավունք չուներ պատարագ մատուցելու, իշխանականը ասել է․«Այդ ինքն է պղծել, Կտրիճն է պղծում եկեղեցին,որովհետեւ մենք գիտենք չէ՞, որ ինքը չպետք է ունենա ընտանիք, ինչի՞ համար ունի», իսկ ով է ասում, որ ընտանիք ունի․«Երեխաներ ունի՞․․․լավ էլի մի ասեք, թե ․․թող ինքն ընդունի այդ ամենը ու հեռանա»։
Իսկ դուք՝ իշխանականներդ սուրբ եք, եթե ձեզ էլ դիտարկենք, կարող ենք պարզել, որ շատերը մի քանի կին ու ամուսին ունեն․«Վերջացրեք, չի կարելի․․․Կրկնում եմ՝ չի կարող կաթողիկոսն ունենալ կին կամ երեխա, վերջ, էլ չենք քննարկում որեւէ մեկի անձնական կյանքը»։







Բաց մի թողեք
Բազմավաստակ ուսուչուհին կամավոր ատեստացիայից չորս անգամ կտրվել է
Դեղձավան գյուղում 50 հեկտար հողատարածքը մնացել է փշալարերի մյուս կողմում
Սահմանամերձ գյուղերում ամառանոցներ են սարքում․ Լուսանկար