Մոտ ժամանակներս Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները կայցելեն Ադրբեջան։
Այս մասին Բրյուսելում «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նաև անդրադարձել է հոկտեմբերի 21-22-ին առաջին անգամ ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների պատվիրակության՝ Հայաստան կատարած այցին. «Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ին, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակներս փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Բաց մի թողեք
Լրատվամիջոցները ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ․ նշված հասցեն երբևէ չի պատկանել ինձ․ Բաղդասարյան
Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների նոր հնարավորությունները
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ամառային զորակոչը և որքան կտևի