Հացահատիկով բեռնված գնացքն անցել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքով, այժմ Հայաստանում է։
15 վագոններից կազմված գնացքը Հայաստան է տեղափոխել 1048 տոննա 800 կգ ցորեն։ Անցնելով Վրաստանի սահմանը՝ այն ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան։
Հիշեցնենք, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին արցախյան հակամարտությունից ի վեր։
Դրանից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը շուտով կժամանի Հայաստան Ակտաու-Բաքու երթուղով, ապա՝ ադրբեջանական և վրացական երկաթուղիներով։
Այսօր էլ Երևանում անցկացվող միջազգային խորհրդաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գնահատանքի» խոսքեր էր հղել Ադրբեջանի ղեկավարին՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշման համար:

Բաց մի թողեք
Կասեցվել է «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ի արտադրանքի իրացումը. «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամով կտուգանվի. Լուսանկար
Լատվիան հերքեց․ ՀՀ-ից ներմուծման արգելանք չկա
Ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն