Գեղարքունիքի մարզպետարանում` մարզպետի կողմից հրավիրված խորհրդակցությունից հետո կազմվել է հանձնաժողով և խնամակալության և հոգաբարձության համայնքային հանձնաժողովը որոշել են երեխաներին տեղափոխեն խնամքի կենտրոն, այս դեպքում` ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ։
Հանձնաժողովը դրել է քննարկման երեխաների ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը։
Հրապարակին տեղեկացրեցին, որ 4 երեխա՝ 1 աղջիկ և 3 տղա, այս պահին ՀՕՖ-ում են: Եւս մեկ երեխա հաշմանդամություն ունի և հատուկ խնամքի կարիք, նրան այլ խնամքի կենտրոն են տեղափոխելու։
Հիշեցնենք, որ Ծափաթաղ գյուղից անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրանը հայտնաբերվեց 7-օրյա որոնումներից հետո՝ սպանված։ Նրա հայրը խոստովանական ցուցմունք է տվել, որ երեխային ինքն է սպանել։


Բաց մի թողեք
Ի՞նչ է նախատեսվում փոխել հետվճարի ծրագրում․ մանրամասներ
Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
Ողբերգական վթար, Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում. Լուսանկար