Գերագույն հոգևոր խորհրդի հերթական նիստում ընդունված որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կձևավորի հանձնախումբ՝ Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով։
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նաև ստեղծել հանձնախումբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանվելու 1700-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար։
Նոյեմբերի 4–7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն խորհրդի նիստում քննարկվել են նաև Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության, գերիների հարցի, Լեռնային Ղարաբաղի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և կրթական խնդիրների վերաբերյալ զեկույցներ։

Բաց մի թողեք
«Առաքյալները» ցույց տվեցին, որ ռոքը կարող է աղոթել, իսկ Մեսչյանի ճարտարապետությունը՝ որ քարն էլ կարող է երգել
«Համլետ Collapse»-ը ոչ միայն անձնական, այլ պետական, հասարակական ու բարոյական փլուզում է․ Սուրեն Շահվերդյանի նոր ներկայացման առաջնախաղը․ Լուսանկարներ
Պետք է փոխենք ինքներս մեզ եւ հետո փորձենք փոխել մեր միջավայրը՝ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է. Սուրեն Շահվերդյան